ԱՊՀ անդամ երկրների ռազմական համագործակցության ընդլայնումը պետք է դառնա Համագործակցության սահմաններին ՆԱՏՕ–ի ռազմական ակտիվության ուժեղացմամբ առաջացած բացասական գործոնների ազդեցության նվազեցման վճռական պահերից մեկը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի Անվտանգության  եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հարցով համագործակցության դեպարտամենտի տնօրեն Ալբերտ Դրուժինինը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Տեխնոլոգիաների զարգացումը, հարձակման նոր միջոցների ստեղծումը առաջացրել են խնդիրների ընդլայնման անհրաժեշտություն»,–ասել է դեպարտամենտի ղեկավարը։

Դրուժինինը դրական է գնահատել համատեղ գործողությունների ձեռքբերված փորձի օգտագործումը։ «Սիրիայում ռազմական գործողությունների փորձը ցույց է տվել, որ հատուկ ծառայությունների ներգրավված զորքերի գործողությունները կարող են անհրաժեշտ ազդեցություն բերել ահաբեկչության դեմ պայքարում»,–հավելել է նա։

ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նիստին նախատեսվում է ուրվագծել 2019 թվականին համագործակցության երկրների հակաօդային պաշտպանության համակարգերի միավորման համատեղ միջոցառումները։