Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ալաբինոյում «Տանկային բիաթլոնի» եզրափակիչ մրցաշրջանի մեկնարկից առաջ այցելել է Բարեկամության տուն, որտեղ կազմակերպված էր Բանակային միջազգային խաղերի մասնակից երկրների, այդ թվում՝ Հայաստանի, կենցաղը, պատմությունը եւ մշակույթը ներկայացնող ցուցահանդես:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը, ում ուղեկցել է հայ գործընկեր Դավիթ Տոնոյանը, հատուկ հետաքրքրություն է դրսեւորել հայկական տաղավարի նկատմամբ եւ նույնիսկ փորձել է ազգային փողային երաժշտական գործիք պարկապզուկ նվագել:











