Թուրքիայի բոլոր սահմանային հսկիչ-անցագրային կետերը փակ են փետրվարի 2-ի վաղ առավոտից:  Սահմանների փակման պատճառը խաթարումներն են Թուրքիայի մաքսային վարչության տվյալների բազայում:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը, վկայակոչելով մաքսային վարչության պաշտոնական կայքը, անցակետերի աշխատանքը վերականգնվելու է համակարգչային համակարգում անսարքությունների վերացումից հետո:

Թուրքիան սահմանակցում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի հետ: