«ՏաԹեւեր» ճոպանուղին այս ամսվա ընթացքում կաշխատի փոփոխված ձմեռային ռեժիմով, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:

Ըստ այդմ, Որոտանի կիրճը բարձրից վայելելու հնարավորություն կլինի միայն հանգստյան օրերին: Այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզում անբարենպաստ եղանակային պայմանները, ինչի հետեւանքով նվազել է զբոսաշրջիկների թիվը:

«ՏաԹեւեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ, զբոսաշրջիկների ակտիվություն նկատվում է միայն շաբաթ եւ կիրակի օրերին, թեեւ օդային անցուղու աշխատակիցները պատրաստ են սպասարկել ուղեւորներին նաեւ շաբաթվա մյուս օրերին: