Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 15-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, ինչպես նաև վերջինի ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների մատչելիության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանն առնչվող թեմաների:





























