Ճապոնացի ինժեները մարդու գլխի նմանվող ռոբոտ է ստեղծել, որը կարող է աչքերի, կոպերի եւ հոնքերի շարժման օգնությամբ էմոցիաներ արտահայտել: Բացի այդ՝ այն կարող է հետեւել մարդու դիմախաղին եւ կրկնել: Այս մասին հաղորդում է N+1-ը:
Տակաուկի Տոդոն գլխի տեսքով SEER ռոբոտի մեջ աչքի իրական մոդելներ է տեղադրել, որոնք կարող են շարժվել երկու ուղղությամբ:
Աչքերի վրա կոպեր կան, որոնք նույնպես շարժվում են: Իսկ ճկուն լարերով ամրացված հոնքերի շնորհիվ ռոբոտը կարողանում է շարժել դրանք՝ դիմախաղ պատկերելով:











