Ամերիկյան Google ընկերության ավելի քան հազար աշխատակիցներ ստորագրել են  նամակ, որտեղ իրենց  բողոքն են արտահայտել  Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ, հաղորդում է Gizmodo-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորպորացիան մտադիր է Չինաստանում սկսել Dragonfly անվանումով որոնողական համակարգի գրաքննվող տարբերակը: Ենթադրվում է, որ չինական Google-ը տեղական իշխանությունների քաղաքականության համաձայն արգելափակելու է կայքերը եւ որոնման հարցումները:

 «Մեզ ավելի շատ թափանցիկություն է պետք, տեղ սեղանի շուրջ եւ հստակ եւ բաց գործընթացների հանձնառություն. Google-ի աշխատակիցները պետք է իմանան, թե ինչ են ստեղծում», - ասվում է նամակում:

Բացի այդ, նամակում մտահոգություն է հայտնվում բարոյական եւ էթիկական խնդիրների առումով, որոնք կառաջանան, երբ ընկերությունը վերադարձվի Չինաստանին:

8 տարի առաջ կորպորացիան հեռացել էր չինական շուկայից քաղաքական ասպեկտների, մասնավորապես գրաքննության պատճառով:

«Dragonfly» նախագիծը ընկերությունը սկսել է անցյալ տարվա գարնանից: Այժմ Google-ի որոնողական համակարգը չինացիների  համար արգելափակված է «Ոսկե վահան» կառավարական նախագծի պայմաններով: «Ոսկե վահանը» արգելափակում է մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, կրոնին եւ խաղաղ բողոքներին վերաբերող նյութերը: