Մոսկվայի «Մարզական-հրաձգային ակումբ»-ի հյուրանոցային համարում 2010թ դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած պայթյունի մեջ կասկածյալ Արթուր Մագոմեդովը խոստովանել է, որ հակաիրավական գործունեություն է իրականացրել, հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչ Ալեքսեյ Սերդյուկովը՝ մեկնաբանելով Մագոմեդովի ձերբակալության միջնորդությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հյուրանոցային համարում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մի կին էր զոհվել, որը պետք է մահապարտ-ահաբեկչուհի դառնար: Մոսկվայի Բասմաննի դատարանն արդեն կալանքի որոշում է կայացրել չորս կասկածյալների նկատմամբ:

Դատարանում հայտնի է դարձել, որ Մագոմեդովը մեղայականով ներկայացել է իրավապահներին, ինչպես եւ Զեյնաբ Սյունովան, ով հայտարարել է, թե իրենից պատրաստվում էին մահապարտ սարքել: