Ղրղըզստանի եւ Թուրքիայի միջեւ առանց վիզաների ռեժիմ է սահմանվում, նման հայտարարություն է արել Ղրղըզստանի վարչապետ Ալմազբեկ Աթամբաեւը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքիայի վարչապետը նկատել է, որ առաջին փուլում ռեժիմը կգործի 90 օրով, բայց 2011-ի վերջին, կողմերը կարող են ամբողջությամբ հանել վիզային ռեժիմը:
Նա նշել է նաեւ, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է եռակողմ համագործակցությունը, որին մասնակցելու է նաեւ Ռուսաստանը:
Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ իր երկիրը մտադիր է մոտ 450 միլիոն ներդնել Ղրղըզստանում:





























