HMD Global ընկերությունը հայտարարել է իր հաջորդ մեծ անոնսի ամսաթիվը: Միջոցառման հոլովակը հրապարակվել է Twitter-ում  Nokia-ի պաշտոնական էջում, հաղորդում է Ferra-ն:

Ընկերությունը հրապարակել է սմարթֆոնի ուրվապատկերով նկար՝ «Պատրաստ ենք ներկայացնել ամենասպասված հեռախոսը» ստորագրությամբ: Կից նյութում նշվում է, որ միջոցառումը նախատեսված է 2018-ի օգոստոսի 21-ին:

Թեեւ նորույթի անունը չի բացահայտվում, սպասվում է, որ այն կլինի  Nokia 9-ը: Համաձայն ավելի վաղ տարածված լուրերին, այն կունենա առանց շրջանակի OLED դիսփլեյ՝ մատնահետքերի սակներով, Qualcomm-ից Snapdragon 845 պրոցեսոր: Տեսախցիկի վերաբերյալ տարբեր ենթադրություններ են արվում՝ եռակիից մինչեւ շատ բարդ, բազմաթիվ մոդուլներով տեսախցիկ: Նման տեսախցիկը կարող  է ստեղծվել Light սթարթափի հետ համատեղ: