Ոստիկանության Մարտունու բաժնում փետրվարի 1-ին ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղի անտառի մոտ գտնվող հին շինությունում զինամթերք կա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 120 փամփուշտ եւ 1 ծխարձակիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:



























