Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկեն Ուկրաինայում, Սիրիայում, ինչպես նաեւ Իրանում իրավիճակը եւ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը: Պուտինի հետ հանդիպումից առաջ այս մասին հայտարարել է Մերկելը, հաղորդում է Reuters-ը:
Նա նշել է, որ մտադիր է բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը եւ քննարկել երկկողմ հարաբերությունները: «Կարծում եմ, որ տարաձայնությունները պետք է քննարկվեն երկխոսության միջոցով», - նշել է նա:





























