Ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ երկու անծանոթ անձինք 23-ամյա Հենրիկ Մ.-ին Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակից ավտոմեքենայով տարել են անհայտ ուղղությամբ, ծեծի ենթարկել եւ հափշտակել մոտը եղած գումարն ու ոսկյա զարդերը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայով բերման է ենթարկվել 25-ամյա Արմեն Մ.-ն եւ նրա ուղեւորը` 34-ամյա Կարեն Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Կարեն Մ.-ն, նախնական համաձայնության գալով դեռեւս չպարզված անձի հետ, Հենրիկ Մ.-ին «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայով խաբեությամբ տեղափոխել է անհայտ ուղղությամբ, ծեծի ենթարկել, հափշտակել մոտ եղած 600.000 դրամը, 600 ԱՄՆ դոլարը, ոսկյա զարդերն ու «Նոկիա 8800» բջջային հեռախոսը, այնուհետեւ սպառնալով, որ կայրեն բնակարանը` պահանջել են 2.000 ԱՄՆ դոլար:
Հափշտակվածը մասամբ առգրավված է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




























