Անցյալ տարի աշխարհում բջջային կոճակավոր հեռախոսների վաճառքները, որոնց գործառույթները սահմանափակվում են զանգեր կատարելով եւ զանգեր ընդունելով, աճել են 5 տոկոսով, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Sky News հեռուստաալիքը՝ հավելելով, որ այս ցուցանիշը վերջին տարիներին առաջին անգամ է ավելացել: Սմարթֆոնների վաճառքը 2017 թվականին, ըստ դրա տվյալների, աճել է միայն 2 տոկոսով:

Կոճակավոր հեռախոսները, որոնց տարածվածությունը վերադառնում է, ոլորտում հայտնի են որպես հաղորդակցության միջոց, որը թույլ է տալիս դրանց տերերին խուսափել սոցիալական ցանցեր շուրջօրյա մուտքից: Դեպի համացանց մուտք ունեցող մատչելի սմարթֆոնները, ինչպես նշում է Sky News-ը, մարդկանց համար այնքան անփոխարինելի են դարձել, որ, ըստ վերջին ուսումնասիրությունների, դրանց տերերն իրենց սարքերը միջինում ստուգում են ամեն 12 րոպե:

Հոգեբան Դարյա Կուսը, ով ուսումնասիրել է կախվածությունը սմարթֆոններից, կարծում է, որ սարքերի որոշ սեփականատերերի մոտ իրենց հեռախոսներից իրական կախվածություն է զարգանում: Այս ամենը, ըստ Կուսի, կարող է հանգեցնել նրան, որ մարդը դառնա ինքնամփոփ, ցրված եւ սկսի կորցնել վերահսկողությունն իր գործողությունների նկատմամբ: