Իրանն ՕՊԷԿ-ին (անգլ.՝ The Organization of the Petroleum Exporting Countries; կրճատ՝ ՆԱԵԿ կամ ՕՊԷԿ, անգլ.՝ OPEC) կոչ է արել դուրս մնալ քաղաքականությունից: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ղարիբաբադին կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բարկինդոյի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է IRNA գործակալությունը:

Նրա խոսքով` որոշ երկրներ ՕՊԷԿ-ը չարաշահում են իրենց  քաղաքական շահերի համար: Նա նավթային կարտելին կոչ է արել  խուսափել  քաղաքականացումից: «Լինելով ՕՊԷԿ-ի համահիմնադիր՝ Իրանը միշտ կենսական դեր է խաղացել դրա անդամների միջեւ միասնության ձեւավորման գործում, որպեսզի օգնի ՕՊԷԿ-ին հասնել իր հիմնական նպատակներին», - ասել է Ղարիբաբադին:

Նա նշել է, որ միջազգային հարաբերություններում եւ էներգետիկ շուկայում առկա անկայունության պայմաններում չափազանց կարեւոր է, որպեսզի ՕՊԷԿ-ը շարունակի ոչ քաղաքական կազմակերպություն մնալ՝ պահպանելով իր անկախությունն ու պրոֆեսիոնալիզմը:

Ղարիբաբադին նշել է, որ ՕՊԷԿ-ը պետք է հետեւի նախարարների գագաթնաժողովներին ընդունված որոշումների ճշգրիտ իրականացմանը՝ խրախուսելով իր անդամներին խուսափել որոշումներին հակասող ցանկացած մեկնաբանությունից: