«Կոտայքը» նորովի է ներկայացել Երեւանի գարեջրի հոբելյանական 5-րդ փառատոնին: 20 տաղավար եւ գարեջուր արտադրող հայկական 10-ը ընկերություն:  Մայրաքաղաքի կենտրոնում գարեջրի իսկական հրավառություն է:

Մայրաքաղաքի բնակիչների եւ զբոսաշրջիկների կողմից   ամենասիրված եւ սպասված նախաձեռնություններից մեկը՝    գարեջրի հոբելյանական 5-րդ փառատոնը նվիրված է Երեւանի հիմնադրման  2800-ամյակին:

Գարեջրի փառատոնին ամեն տարի  մատուցման յուրահատուկ  ձեւով եւ  նորություններով է ներկայանում արդեն 23 տարի գարեջրի արտադրությամբ զբաղվող եւ շուկայում իր առանձնահատուկ տեղը զբաղեցնող  Կոտայք գարեջրի գործարանը: