Այսուհետ Ucom Ունիվերսալ եւ Ucom Ունիվերսալ Պլյուս ծառայությունների բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան մինչեւ 2 անգամ շատ ինտերնետ: Մասնավորապես՝ Ունիվերսալ 2900 սակագնային պլանի բաժանորդները կստանան 3 ԳԲ նախկին 2 ԳԲ-ի փոխարեն, Ունիվերսալ 5500-ի բաժանորդները՝ 10 ԳԲ նախկին 5 ԳԲ-ի, Ունիվերսալ 8000-ի բաժանորդները՝ 20 ԳԲ նախկին 10 ԳԲ-ի, իսկ Ունիվերսալ 12500 սակագնային պլանի բաժանորդները կստանան 30 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 15 ԳԲ-ի փոխարեն։
«Ucom-ի բաժանորդների շրջանում շարժական ինտերնետի սպառման ծավալն ավելացել է։ Բնական է, որ մեր կողմից առաջարկվող սակագնային պլանները նույնպես պետք է փոփոխության ենթարկվեին հօգուտ բաժանորդների։ Ավելին, մենք ոչ միայն ավելացրել ենք տրամադրվող գիգաբայթերի ծավալը, այլեւ ընձեռել ենք Ucom շարժական ցանցի ներսում անսահմանափակ զանգելու հնարավորությունն Ունիվերսալ եւ Ունիվերսալ Պլյուս ծառայության սակագնային պլաններում ներառված րոպեներն սպառելուց հետո», - մանրամասնեց Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հիշեցնենք, որ Ucom ընկերության շարժական ինտերնետն ամենաարագն է Հայաստանում, իսկ 4G+ ցանցն իր հնարավորություններով, ըստ Ericsson ընկերության հետազոտության՝ աշխարհի լավագույնների թվում է։




























