Կրեմլը կարծում է, որ Microsoft ընկերության կողմից մեղադրանքները ՌԴ–ի հասցեին ԱՄՆ ընտրություններին միջամտելու մասին ոչնչով չեն հաստատվում, չնայած նման հայտարարությունները չպետք է մերկապարանոց լինեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք չգիտենք՝ ի՞նչ հաքերների մասին է խոսքը ընկերության հայտարարությունում, ինչպե՞ս է եղել ընտրությունների վրա ազդեցությունը։ Ամերիկայից մենք լսել ենք հաստատումն այն բանի, որ ընտրությունների վրա ոչ մի ազդեցություն չի եղել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ի՞նչ հիմնավորումներ կան եւ ի՞նչ հիմքով են այդպիսի եզրակացություններ արվում։ Նման տվյալները բացակայում են։ Հետեւաբար մենք նման պնդումներին ոչ մի կերպ չենք վերաբերվում»,–ասել է նա։