Սոցիալական ցանցերը՝ որպես տեղեկատվության աղբյուր, վերջնականապես հաղթանակ են տարել հեռուստատեսության նկատմամբ, իսկ հեռուստաընկերությունները հայտնվել են համաշխարհային սարդոստայնում։ Այսպիսի տեսակետ է հայտնել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը օգոստոսի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը։
Այսպես, նրա խոսքով, փաստացի եթե խոսենք երիտասարդության եւ միջին տարիքի մարդկանց մասին, ապա նրանց համար տեղեկատվության հիմնական աղբյուրն է դարձել համացանցը, իսկ ավելի կոնկրետ՝ սոցիալական ցանցերը։
«Հայաստանում տեղեկատվության հիմնական աղբյուրներն են Facebook եւ Youtube սոցիալական ցանցերը»,–պարզաբանել է մեդիափորձագետը՝ հավելելով, որ վերջինս ՀՀ–ում ակտիվորեն զարգանում է եւ նշանակալի ներդրում է ունեցել հեղափոխական գործընթացների վրա։
Սրա հետ մեկտեղ Մարտիրոսյանը նշեց, որ ավանդաբար Հայաստանում մարդկանց ոչ մեծ քանակ կոնտրոնացած է Facebook–ում եւ նույնիսկ ՀՀ կառավարությունը հասարակությանը «կառավարում» է այդ սոցցանցի միջոցով։ Այս ամենը նշանակալի հարված է հասցրել ՀՀ–ում մեկ այլ հայտնի սոցցանցի՝ «Օդնոկլասնիկի» ժողովրդականությանը։ Մարտիրոսյանը հայտնել է, որ այդ սոցցանցի հիմնական հետեւորդները տեղափոխվել են Facebook։
Այս ամենը մեդիափորձագետի կարծիքով բերել է նրան, որ սոցցանցերը վերածվել են տեղեկատվության հիմնական աղբյուրի, իսկ տեղեկատվության շուկան «ֆորմատավորվել» է. «Ինձ թվում է ՝ գովազդային հոսքերը եւս կփոխվեն։ Սակայն, կարծում եմ, դա լուրջ ազդեցություն կգործի առաջիկա ընտրական գործընթացների վրա Հայաստանում։ Այս ամենը սոցցանցերի լուրջ ամրապնդման կբերի»,–կարծում է նա։





























