Հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի դիմումը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ նախապես քննարկելով՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին հրավիրած նիստում կայացրել է որոշում՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալ վերաբերյալ։

ՀԾԿՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի օտարումը պայմանավորված է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի (որին պատկանում է նաեւ ընկերությունը) կառուցվածքային փոփոխություններով եւ դրա արդյուքնում չի փոխվելու ընկերության փաստացի սեփականատերը։