ԱՄՆ–ն չի ձգտում հասնել Իրանում կառավարության փոփոխությանը։ Այս մասին Երուսաղեմում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, փոխանցում է Reuters–ը։

«Որպեսզի հստակ լինի, Իրանում ռեժիմի փոփոխությունը ամերիկյան քաղաքականության նպատակը չէ, սակայն մենք ցանկանում ենք, որ ռեժիմի վարքագծում զանգվածային փոփոխություն  լինի»,–ասել է Բոլթոնը։