Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ օգոստոսի 22-ին, ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ Վարդան Փարթամյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: