Հայաստանի բնակչությունը չափազանց քաղաքականացված է, ինչը նրան առաջատար է դարձնում տարածաշրջանում այս ցուցանիշով: Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Եթե այլ երկրներում առավել հաճախ պոռնո կայքեր են այցելում, ապա Հայաստանում ամենից հաճախ այցելված ինտերնետային ռեսուրսները նրանք են, որոնք տեղեկատվություն են տարածում քաղաքական իրադարձությունների վերաբերյալ»,- պարզաբանեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը փաստացի օգտագործում է Facebook-ը՝ որպես հասարակական գիտակցության կառավարման գործիք:

Փորձագետը նաեւ նշեց, որ հանրապետությունում բնակչության որոշակի շերտ է ձեւավորվել, որը հոգնել է տեղեկատվության հոսքից, հատկապես այնպիսինից, որից դժվարանում է գլուխ հանել: Այդ պատճառով նրանք  սկսել են Facebook-ից Instagram տեղափոխվել: Հայաստանից Instagram-ում գրանցված օգտատերերի ընդհանուր թվից 100 հազարը Facebook-ում էջ չունի: