Մեծ Բրիտանիան ստանձնել է ԱՄՆ-ի պարտավորությունների մի մասը՝ Արաքում ծանր ջրի վրա միջուկային ռեակտորի վերադասավորման հարցով աշխատանքային խմբում: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության  (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցթում է Mehr-ը:

Ընդգծելով, որ ողջ միջուկային գործունեությունն ընթանում են ըստ պլանի եւ առանց խնդիրների՝ Սալեհին հավելել է, որ, «չնայած ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալուն, հետազոտությունները, մշակումները, նոր էլեկտրակայանների կառուցումը որեւէ խնդրի հետ չեն բախվում»:

Նրա խոսքով՝ այժմ ջանքեր են գործադրվում դեղերի արտադրության եւ միջուկային էներգիայի հիման վրա հիվանդանոցներ ստեղծելու ուղղությամբ:

Սալեհին նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցների վերսկսումը չի ազդել Իրանի միջուկային գործունեության վրա՝ հավելելով, որ «շատ նախագծեր կամ տնայնացված են կամ իրականացվում են Ռուսաստանի հետ համագործակցությամբ»: