ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում հետեւանքներ են սպասում ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլեւ նրա դաշնակից Իսրայելին: Այս մասին հայտարարել է այաթոլլահ Ահմադ Խաթամին Թեհրանում Իդ ալ Ադհա աղոթքի ժամանակ հավատացյալներին ուղղված իր ուղերձում, փոխանցում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ Իրանը կնվաստացնի ԱՄՆ-ին, եթե նրանք համարձակվեն որեւէ վնաս հասցնել երկրին: «ԱՄՆ-ում Իրանի դեմ հնարավոր պատերազմի ծախսերը ծանր կլինեն ամերիկացիների համար, եւ ցանկացած ագրեսիա Իրանի դեմ հետեւանքների կհանգեցնի ոչ միայն Ամերիկայի, այլեւ նաեւ նրա դաշնակից սիոնիստական ռեժիմի համար»,- ասել է նա: Այաթոլլան նաեւ մերժել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գաղափարը՝ ասելով, որ իրանցիները տեսել են, թե ինչպես է Վաշինգտոնը «անմարդկային» կերպով հրաժարվել իրանական միջուկային համաձայնագրից:





























