Համացանցը պետք է լինի «մաքուր եւ առաքինի», եւ պետք է դիմակայել վուլգար բովանդակությանը, հայտարարել է Չինաստանի նախագահ  Սի Ցզինպինը, փոխանցում է Reuters-ը:

Ելույթ ունենալով երկօրյա հանդիպմանը, որին մասնակցել են խոշոր պետական լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ համացանի կարգավորիչները, Ցզինպինը նշել է, որ քարոզչական ջանքերը պետք է ուշադրության կենտրոնում պահել: «Մաքուր եւ առաքինի ինտերնետ տարածք պահպանեք»,- ասաց նա: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մերժել վուլգար բովանդակությունը եւ խթանել «արվեստի եւ մշակույթի բարձրորակ ինտերնետ ստեղծագործությունները»: