Facebook–ի աշխատակիցները մարտից՝ Cambridge Analytica ընկերության շուրջ ծագած սկանդալից հետո դադարեցրել են սոցցանցի ավելի քան 400 հավելվածների աշխատանքն օգտատերերի անձնական տվյալների պահպանման հետ կապված մտավախության պատճառով։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Facebook–ում նաեւ պարզաբանել են, որ համաձայն սոցցանցի նոր կանոնների, եթե օգտատերը 90 օրվա ընթացքում մուտք չի գործում հավելված, ապա նա չի կարող տեղեկություն ստանալ դրա մասին։ Հայտարարությունում պարզաբանվում է, որ սոցցանցում դադարեցվում է myPersonality հավելվածի գործողությունը։
Facebook–ը սկանդալի կենտրոնում է հայտնվել Cambridge Analytica–ին սոցցանցի օգտատերերի տվյալները փոխանցելու The New York Times–ի հրապարակումից հետո։ Խոսքը, տարբեր գնահատականներով 87 մլն օգտատերերի տվյալների մասին է։ Ցուկերբերգը ապրիլին հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի երկու լսումներում։ Նա ամերիկյան օրենսդիրներին հավաստիացրել է, որ այուհետ իր ընկերությունում զգուշորեն կմոտենան օգտատերերի անձնական տվյալներին:





























