Դոմոդեդովոյի մաքսային ծառայությունում Շվեդիայից ժամանած ՀՀ քաղաքացուց բռնագրավել են գրեթե 250 փաթեթ ծամովի ծխախոտ, հայտնել են գերատեսչությունում, փոխանցում է «Մոսկվա»–ն։
«Ուղեւորների մաքսային վերահսկողություն իրականացնելիս Դոմոդեդովոյի մաքսային ծառայության աշխատակիցները Ստոկհոլմից ժամանած ՀՀ քաղաքացու են կանգնեցրել։ Նրա ձեռքի ուղեբեռում հայտանբերվել է 240 փաթեթ ծամովի ծխախոտ (սնյուս)։ Տղամարդը հայտարարել է, որ Շվեդիայի մեծածախ շուկայում «ԵՐՈԿ» ապրանքանիշի ծամովի ծխախոտ է ձեռքբերել անձնական օգտագործման համար»,–նշվում է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ քաղաքացու նկատմամբ վարչական իրավախախտման մասին գործ է հարուցվել ՌԴ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 16.2 հոդվածի (Իրերի չհայտարարագրում կամ ոչ ճշգրիտ հայտարարագրում) եւ 16.3 հոդվածի (Արգելքների կամ սահմանափակումների խախտում) հատկանիշներով։
«Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ անձնական օգտագործման ծխախոտային արտադրանքի մուտքը թույլատրվում է 200 սիգարետը կամ 50 սիգարը կամ 250 գրամ ծխախոտը կամ ծխախոտային արտադրանքի 250 գրամ քաշը չգերազանցող քանակով 18 տարին լրացած մեկ անձի համար»,–հավելել են մամուլի ծառայությունում։





























