SEC ամերիկյան բորսային կարգավորիչի՝ բիթքոին ֆյուչերսներին կապված 9 բորսային հիմնադրամների գործարկումը մերժելու մասին որոշումից հետո հինգշաբթի օրը բիթքոին կրիպտոարժույթի գինն ընկնում է, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է 
«ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի փոխանցմամբ՝ Մոսկվայի ժամանակով 9.30-ի դրությամբ բիթքոինի արժեքը նվազել է 3.62 տոկոսով՝ մինչեւ 6.46 հազար դոլար: Binance բորսայում բիթքոինի արժեքը նվազել է 3.81 տոկոսով՝ մինչեւ 6.43 հազար դոլար:

Այլ կրիպտոարժույթները եւ բացասական դինամիկա են ցուցադրում. Ethereum-ն էժանացել է 4.56 տոկոսով՝ հասնելով 274.35 դոլարի, Ripple-ը՝ 4.85 տոկոսով՝ մինչեւ 0.325 դոլար, Bitcoin Cash-ը՝ 5.07 տոկոսով՝ մինչեւ 524.59 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարտարժույթի շուկայի կապիտալիզացիան ներկայումս 208 միլիարդ դոլար է կազմում: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ընդհանուր շուկայի մոտ 53 տոկոսը: