Վերջին մեկ տարում ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունում չի հայտնաբերվել դեպք, որ նա շաքարի հումքը ներմուծի, սակայն ցույց տա, որ շաքարը տեղում է արտադրվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ստուգել ենք, վերջին մեկ տարում այդպիսի բան չենք հայտնաբերել իրենց մոտ: Նախկինները ստուգված ժամանակաշրջան են եղել, դրա համար չենք ստուգել: Վերստուգելու իրավական հիմք չունենք»,-ասաց նա:

Նշենք, որ ժամանակին հենց Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Սամվել Ալեքսանյանը շաքարի հումք է ներկրում, սակայն ցույց է տալիս, որ շաքար արտադրվել է իր գործարանում: