Եվրահանձնաժողովը հինգշաբթի օրը հավանության է արժանացրել Իրանին 18 միլիոն եվրոյի չափով օգնության առաջին փաթեթը։ Այս մասին հայտնում է ԵՀ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Եվրահանձնաժողովը այսօր հավանություն է տվել Իրանի Իսլամական Հանրապետությունում տնտեսական եւ սոցիալական զարգացմանը աջակցելու նպատակով 18 մլն եվրո օգնության առաջին փաթեթին, այդ թվում՝ 8 մլն եվրո որպես մասնավոր հատվածին օգնություն»,–ասված է  հաղորդագրությունում։

Նշվում է, որ սա առաջին քայլն է երկրին նախատեսվող 50 մլն եվրոյի չափով օգնության ավելի լայն փաթեթի շրջանակներում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին էլ ուժի մեջ Է մտել ԵՄ-ի նորացված արգելափակող կանոնակարգը, որը Եվրոպայի ընկերություններին, որոնք գործարարություն են վարում Իրանի հետ, կպաշտպանի ամերիկյան արտերկրյա պատժամիջոցների ներգործությունից։