Անկարայում Իրանի դեսպանատան առջեւ փետրվարի 4-ին կայանալու է ադրբեջանցիների ակցիան:

Ցույցի մասնակիցները մտադիր են դատապարտել Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին խառնվելը, մասնավորապես Ադրբեջանում հիջաբի կրման օգտին արտահայտվելու հանգամանքը, հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով թուրք-ադրբեջանական խմբակը:

Ցուցարարները նաեւ մտադիր են իրենց բողոքը հայտնել Իրանի կողմից Հայաստանին աջակցելու եւ իրանական ադրբեջանցիների նկատմամբ վարվող քաղաքականության դեմ:

Հիշեցնենք, որ Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը փետրվարի 2-ին ակցիա է իրականացրել Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջեւ: Ակցիային մասնակցել են 30-40 մարդ: Նրանք նամակ են հանձնել դեսպանատանը՝ պահանջելով «չխառնվել հարեւան երկրի ներքին գործերին»: