Ուկրաինայի Լուգանսկի մարզում ձերբակալել են ապօրինի ներգաղթյալի Հայաստանից, ով ուժեղ հարբածության վիճակում մոտեցել է անցակետի շլագբաումին: Այդ մասին հայտնել են Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունում, գրում է ԻՄԿ-ն:
Անձնագիր ներկայացնելու խնդրանքին նա ներկայացրել է զինվորական տոմսը: Նման տվյալներով մարդու 2009-ին արգելել են մուտք գործել Ուկրաինա, եւ պաշտոնապես նա լքել է երկիրը:
Սահմանապահները կապվել են հայի կենակցուհու՝ Չերվոնապարտիզանսկ քաղաքի բնակչուհու հետ, ով հաստատել է, թե իր ընկերը ապօրինի է գտնվում Ուկրաինայում: Երբ տղամարդը սթափվի, նրա հետ կաշխատեն քննիչները, եւ իրավական որոշում է կայացվելու:





























