ԵՄ-ն կարող է փոխհատուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ նրան ներկայացնելով Իրանի եւ Մերձավոր Արեւելքի ներկայիս իրողությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին, հաղորդում է  Mehr-ը:

 «Իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ եւ զգայուն է: Նույնիսկ Թրամփը բազմիցս նշել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը հստակ չէր, սխալ եւ թերի էր, եւ, չնայած մեծ ծախսերին, բարենպաստ արդյունքների չհասավ»:

Իրանցի դիվանագետը ընդգծել է ամերիկյան վերնախավի եւ կառավարության քաղաքականության լուրջ վերանայման անհրաժեշտությունը, ավելացնելով, որ «այլ երկրներ, հատկապես Եվրամիությունը, ինչպես նաեւ Ռուսաստանը եւ Չինաստանը կարող են ազդել Իրանի նկատմամբ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարքագծի վրա»: