ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Արտակ Պողոսյանը ոստիկանության կադրային ռեզերվ է ուղարկվել:

Նշենք, որ Արտակ Պողոսյանն այս պաշտոնին նշանակվել էր հունիսին. մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալի պաշտոնը: