Google-ը YouTube-ում եւ մյուս կայքերում Իրանի հետ կապված 58 հաշիվ է ջնջել։

CNBC-ը հայտնում է, որ ընկերությունը բացահայտել եւ ջնջել է 39 անգլիալեզու հաշիվ YouTube-ում, 13-ը՝ Google+-ում եւ 6 բլոգ՝ Blogger-ում, որոնք, ինչպես պարզվել է, մասնակցում են քաղաքականապես մոտիվացված ֆիշինգին, հայտարարել է համաշխարհային հարցերով փոխնախագահ Քենթ Ուեքերը։

Պարզվել է, որ այդ հաշիվները կապված են Իրանի պետական IRIB հեռուստա- եւ ռադիոընկերության հետ։