Բիթքոին (bitcoin) կրիպտոարժույթի գինը ուրբաթ օրը բարձրանում է՝ շտկվելով նախօրեին գրանցված անկումից հետո ամերիկյան SEC կարգավորիչի որոշման ֆոնին մերժել բիթքոինի ֆյուչերսներին ամրակցված 9 բորսային ֆոնդերի թողարկումը, վկայում են սակարկության տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 1,41 տոկոսով՝ մինչեւ 6,52 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինը թանկացել է 1,75 տոկոսով՝ մինչեւ 6,496 հազար դոլար:
Մյուս կրիպտոարժույթները եւս դրական դինամիկա են ցույց տվել. Ethereum-ն թանկացել է 0,78 տոկոսով, մինչեւ 275,04 դոլար, Ripple-ն՝ 0,85 տոկոսով, մինչեւ 0,324 դոլար, Bitcoin Cash-ը թանկացել է 1,4, տոկոսով՝ մինչեւ 527,33 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարտարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայումս 210,6 մլրդ դոլար է կազմում: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժութային ամբողջ շուկայի գրեթե 53,3 տոկոսը:




























