Ռուսաստանն ու Թուրքիան շուտով խորհրդատվական մեխանիզմ կստեղծեն Թուրքիայի քաղաքացիների որոշակի կատեգորիայի համար վիզային ռեժիմի պարզեցման համար: Իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք հաստատել ենք Ռուսաստանի պատրաստակամությունը Թուրքիայի քաղաքացիների որոշակի կատեգորիայի համար փոխայցելությունների ռեժիմը պարզեցնելու շուրջ բանակցությունների հարցում: Մենք կզբաղվենք դրանով մոտ ապագայում,- ընդգծել է նախարարը: Մենք պայմանավորվել ենք մեխանիզմը ստեղծել այս թեմայով համաձայնագրերի մշակման վերաբերյալ խորհրդակցությունների համար»:





























