Իրանի հանդեպ պատժամիջոցները բառացիորեն սպառել են իրենց, հայտարարվել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն փաստը, որ մենք սատարել ենք այս բանաձեւը, չի նշանակում, որ այժմ հանդես ենք գալու պատժամիջոցների հետագա խստացման օգտին»,-Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Լավրովը։ «Մենք կարծում ենք, որ ներկա փուլում պատժամիջոցները բառացիորեն սպառել են իրենց»,- ընդգծեց նա։

«Լրացուցիչ պատժամիջոցները միայն կնշանակեն, որ միջազգային հանրությունը ձգտում է ազդել Իրանի տնտեսության վրա, ինչն էլ կբերի հումանիտար ճգնաժամի։ Մենք չենք կարող նման բան թույլ տալ»,- ավելացրել է նա։

Լավրովը նաեւ նշել է, որ որոշ դեպքերում Իրանի հանդեպ պատժամիջոցներից չի կարելի խուսափել։ 

Միջազգային հանրությունը Թեհրանին  կասկածում է միջուկային զենքի ստեղծման մեջ, ինչին հակառակ Իրանը պնդում է, որ միջուկային ծրագիրը ծառայում է բացառապես խաղաղ նպատակների համար։