Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները ավելի խորը ու ավելի բովանդակալից բնույթ են ստանում, եւ խորը համագործակցություն է կատարվում սիրիական ճգնաժամի լուծման հարցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ավելի խորը ու ավելի բովանդակալից բնույթ են ստանում: Էլ չեմ ասում նախագահի՝ պարոն Էրդողանի հետ մեր մշտական շփումների մասին:

Ես ավելի շուտ ուզում եմ ասել խորը համագործակցության մասին տնտեսական ոլորտում, տարածաշրջանի հետ կապված մի շարք խնդիրների եւ սիրիական ճգնաժամի նման սուր հարցի լուծման հարցում», - Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:

Ողջունելով հյուրերին՝ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ նրանք արդեն հասցրել են Մոսկվայում իրենց գործընկերների հետ խորհրդատվություններ անցկացրել, որտեղ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր խնդիրներ:

Պուտինը ցանկություն է հայտնել լսել նրանց գնահատականները երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

«Ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել եւ լսել ձեր գնահատականները, թե որտեղ ենք մենք այժմ գտնվում եւ ինչ պետք է անել մոտ ապագայում եւ միջնաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունները խորացնելու  համար», - ասել է Պուտինը: