Մայրաքաղաքի սառցակալած փողոցները այս օրերին ճանապարհատրանսպորտային վթաների եւ պատահարների պատճառ են դառնում:

Մոտ 50 րոպե առաջ նման միջադեպ է արձանագրվել Ազատության պողոտայի Լամբադա անունով հայտնի կամրջի վրա: «Մոսկվիչ» մակնշի բեռնատար մեքենան, սահելով ճանապարհին, բարձրացել է  նշված կամրջի կողապատին: Բարեբախտաբար, մեքենան չի ընկել կամրջից: Մեքենայի վարորդը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել է, թե միջադեպի պատճառը եղել է սառած ճանապարհը:

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի