Գերմանիան չի կարող «ոչ» ասել ՌԴ–ին գազի եւ նավթի մատակարարման հարցում։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Նույնիսկ Սառը պատերազմի շրջանում Եվրոպան եւ Ռուսաստանը՝ այն ժամանակ ԽՍՀՄ–ը, սերտ համագործակցում էին էներգիայի ոլորտում։ Մենք (Գերմանիան) չի կարող «ոչ» ասել ՌԴ–ին գազի եւ նավթի մատակարարման հարցում»,–նշել է Մերկելը։

«Ադրբեջանը, իհարկե, այն երկիրն է, որտեղից կարող ենք գազ ստանալ, բայց եթե անկեղծ լինենք, հնարավորություն չկա ստանալ այն նույն գնով, որով ստանում ենք ռուսական գազը։ Եվրոպան գազը ՌԴ–ից ավելի էժան է ստանում, քան այլ երկրներից»,–հավելել է նա։