ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն եւ նրա թուրք գործընկեր Հուլուսի Աքարը Մոսկվայում հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակի կայունացման եւ երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Ռազմական գերատեչությունների ղեկավարները շարունակել են առարկայական երկխոսությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ, որը մեկնարկել էր մեկ շաբաթ առաջ Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ, որի ընթացքում ռուսաստանյան կողմը առաջարկներ էր ներկայացրել թուրք գործընկերներին հանրապետության հյուսիս-արեւմուտքում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:





























