Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ռեստորան այցելելու ՌԴ նախագահի մտադրության մասին, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Թանկագին բարեկամ Էրդողանը Ձեզ ողջույններ եւ լավագույն մաղթանքներն է ուղարկել եւ մոտ ապագայում սպասում է Ձեզ Ստամբուլ այցով: Դուք ձկնային ռեստորան գնալու պայմանավորվածություն ունեք», - ասել է Չավուշօղլուն:





























