2011 թ. Եվրոպայից ինսպեկտորներ են հրավիրելու՝ ձուկ արտադրող ընկերություններին սերտիֆիկատ տրամադրելու համար։ Այսօր՝ փետրվարի 3-ին կառավարության նիստում նման հայտարարություն կատարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպացի փորձագետներից ստացված սերտիֆիկատը թույլ կտա հայկական ձկնաբուծական ընկերություններին՝ արտադրանքը անարգել արտահանել դեպի Եվրոպա։ Նա հիշեցրեց, որ 22 ձկնաբուծական տնտեսություններ 2009 թ. Ռուսաստանից թույլտվություն ստացան այդ երկիր արտահանումներ կազմակերպել, ինչի հետեւանքով 500 տոննա ձուկ արտահանվեց։
Վարչապետը համոզմունք հայտնեց, որ 2011 թ. ձկան արտադրությունը Հայաստանում էապես կավելանա։
Նշենք, որ կառավարությունը նաեւ խստացրել է Արարատյան դաշտի ձուկ արտադրող տնտեսությունների նկատմամբ պահանջները՝ նրանք պարտավոր են ջրաչափեր տեղադրել։ Այս պահանջը դժգոհություն է հարուցել ձկնաբուծարաններում։





























