Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեմոկրատները պետքարտուղար Մայք Պոմպեոյին խնդրել են տրամադրել Հելսինկիում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից թարգմանչի գրառումները եւ այլ նյութեր:
Հանդիպման ընթացքում Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը թարգմանիչների ներկայությամբ մոտ 2 ժամ զրուցել են: Սպիտակ տունը այդ զրույցի մանրամասները չի հաղորդել:
Պետդեպարտամենտին ուղղված նամակում Միջազգային հարցերով կոմիտեի գլխավոր դեմոկրատ, սենատոր Բոբ Մենենդեսը եւ սենատոր Ժաննա Շահինը հայտարարել են, որ իրավիճակը «Կոնգրեսի հրատապ վերահսկողություն է պահանջում»:
«Ռուս պաշտոնյաները օգտվել են Սպիտակ տան հաղորդագրության բացակայությունից եւ տարածել են սեփական, հավանաբար կեղծ տեղեկություններն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այդ մասնավոր հանդիպման ժամանակ», - գրել են սենատորները:





























