«Ինքնաոչնչացվող» էլեկտրոնային նամակն ուղարկելու գործառույթը հասանելի է դարձել Google-ի բոլոր օգտատերերի համար, գրում  է «Վեդոմոստի»`Cnet-ին հղում անելով:

Այժմ Gmail-ի օգտատերերը, ներառյալ նրանք, ովքեր բջջային սարքերով փոստ են օգտագործում, կարող են նամակն ուղարկելու ժամանակ նշել օրը, թե երբ այն կհեռացվի  Google-ի սերվերներից եւ ստացողի փոստարկղից: Կարգավորումները թույլ կտան օգտատերերին արգելել ուղարկել այլ մարդկանց առանձին նամակներ, կրկնօրինակել կամ տպել դրանցում պարունակվող տեքստը:

 Բացի այդ Gmail-ը թույլատրել է խմբագրել արդեն ուղարկված նամակները: Այժմ օգտատերերը կարող են ուղղել վրիպակները կամ հեռացնել ուղարկված նամակը: