Կինոյում ունեցած ավանդի համար Bafta պարգեւն այս տարի կստանան Հարրի Փոթերի մասին ֆիլմերը:

Bafta Film Awards մրցանակաբաշխությունը կանկացվի փետրվարի 13-ին՝ Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնում։ Նախատեսվում է, որ թիմի անունից մրցանակը կստանա հեղինակ եւ պրոդյուսեր Դեվիդ Հեյմանը։

Նշենք, որ «Հարրի Փոթեր եւ մահվան պարգեւները» ֆիլմի վերջին՝ յոթերորդ մասը վարձույթ դուրս կգա 2011 թվականի հուլիսին։