Շաբաթ օրն Իրանի հյուսիս-արեւելքում գտնվող Մեշհեդ քաղաքում բնակելի տան փլուզման հետեւանքով 10 մարդ է զոհվել, տուժել է 5 մարդ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը:

Ըստ դրա տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել ջրատաքացուցիչ կաթսայի պայթյունի հետեւանքով: Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Որոնողական եւ փրկարարական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են: