Եվրամիությունը ծրագրում է տվյալների բազա ստեղծել ավիաուղեւորների մասին, ովքեր ժամանելու են եվրագոտու կազմի մեջ չընդգրկված երկրներից:

Այդ տվյալներն ավտոմատ կերպով փոխանցվելու են անվտանգության ուժերին:

Ինչպես հայտարարել է ներքին գործերի եվրահանձնակատար Սեսիլիա Մալստրյոմը, նախագիծը դառնալու է ԵՄ-ի՝ անվտանգության ոլորտում քաղաքականության բաղկացուցիչը:

Տվյալ ծրագրի նախաձեռնողները համոզված են, որ հատուկ ծառայությունները կստանան միայն ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը, այսինքն անունն ու հասցեն, երթուղին, տոմսերի գնման կարգը եւ ինքնաթիռում նստատեղը:

Անձնական բնույթի տեղեկությունները հատուկ ծառայություններին չի տրվի:

Եվրահանձնաժողովի տվյալ նախագիծը պետք է արժանանա եվրոպական խորհրդարանի հավանությանը: